News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պոլսո հայոց պատրիարքական Տեղապահի ընտրությունից հետո Ստամբուլի նահանգապետարանից ստացված գրության հետ կապված «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը գրավոր հարցադիմում է ՆԳ նախարար Սուլեյման Սոլյուին։

Թուրքական Bianet–ի փոխանցմամբ՝  Կարո Փայլանը ՆԳ նախարարից պարզաբանում է պահանջել, թե ինչ իրավական հիմքերով է Ստամբուլի նահանգապետարանը պատրիարքական Տեղապահի ընտրությունից հետո գրություն ուղարկել, որում նշվել է, թե իբր անցկացված ընտրությունն ու առաջիկայում կազմակերպվելիք Պատրիարքի ընտրությունը իրավական հիմքեր չունեն։

Նշենք, որ Պոլսո պատրիարքական Տեղապահի ընտրությունից հետո երբ պարզ է դարձել, որ հաղթել է Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ, արք. Գարեգին Բեքչյանը, Պոլսո փոխպատրիարք արք. Աթեշյանը լրագրողներին է ցույց տվել մի գրություն, որում Ստամբուլի նահանգապետարանը ոչ իրավական է համարել տեղի ունեցող գործընթացը։

Տեղի ունեցածից հետո արք. Աթեշյանը հրաժարվում է կատարել խոստումն հրաժարական տալ, ինչը շարունակում է լարված պահել ստամբուլահայ համայնքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ