News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քաջարանում լուրջ վախի մթնոլորտ կար: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, Աբովյանում «Ելք» դաշինքի քարոզարշավի ժամանակ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է դաշինքի ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանը՝ ով քարոզաշավ է անցրացրել Սյունիքի մարզում:

Նա նշեց, որ մարզերում իրենց քարոզարշավը շատ հետաքրքիր է անցնում. «Ես կարծում էի մարդկանց «Ելք» դաշինքի ծանոթացնելու հետ կապված խնդիր կա, բայց չկար. մարդիկ շատ լավ էլ տեղյակ էին մեր դաշինքի մասին: Թվում էր, թե դիտորդներ ունենալու խնդրի առաջ կկանգնեինք, բայց օրինակ Արարատի մարզում այդ խնդիրը շատ արագ լուծվեց: Սյունիք-Զանգեզուրում նոր մարզպետից համատարած բողոքում էին: Սա այն դեպքն էր, որ սյունեցիները նախկին մարզպետին՝ Սուրիկ Խաչատրյանին, ավելի լավն են համարում, քան նոր մարզպետին: Քաջարանում լուրջ վախի մթնոլորտ կար, բայց վախի մթնոլորտ չնկատեցի Կապանում, Գորիսում: Օրինակ՝ Քաջարանում մեզ օգնեցին ԵԱՀԿ դիտորդները, հակառակ դեպքում անընդհատ վեճեր էին ստացվում: Քաջարանում մեզ խոստովանեցին, որ վերջին 20 տարիների ընթացքում ոչ մի քաղաքական ուժ երթ չի արել, չի գնացել: Քրեական տարրեր էլ կային Քաջարանում, ժողովուրդը վախեցած էր: Անգամ մեզ մոտենում էին ասում էին՝ զգույշ եղեք, կամ՝ մեզ մի նկարեք, որովհետեւ դուք նկարում գնում եք եւ չգիտեք մեզ ինչ կանեն: Այդ տարածքն ամբողջությամբ գետտո էր: Կարծես՝ Հայաստանի Հանրապետության մաս չլիներ. Ինչ-որ մեկը եկել էր այդտեղ հին սիցիլիական օրենքով դրվածք դրել: Քաջարանն այսպիսին էր»,-նշեց Արամ Սարգսյանը:

Նա վստահություն հայտնեց, որ Սյունիքի մարզում այդ վախը մարդիկ այս ընտրություններում կհաղթահարեն՝ դեմ քվեարկելով իշխանությանը. «Կարծում եմ՝ Սյունիքից կարող ենք լուրջ քվե ունենալ: Շարունակական այսօրինակ քարոզարշավներով, հանրահավաքների վերջին ակորդներով այդ 3-րդ տեղը, որ փորձում են ամրագրել մեզ, այդքան էլ մեր տեղը չի, քանի որ մենք առաջին դաշինքն ենք, մենք ընդդիմություն ենք եւ մենք ուզում ենք առաջինը լինել, դրա հնարավորությունն ունենք»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ