News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բաթումի քաղաքային դատարանը քննության ընթացքում նախնական կալանք է սահմանել եւս ինը մարդու նկատմամբ՝ մարտի 12-ին Բաթումիում տեղի ունեցած անկարգությունների գործով։ Դատավարությունը կայացել է նախօրեին, հայտնում է «Նովոստի Վրաստանը» ։

Դատարանի որոշումը առաջացրել է կալանավորվածների հարազատների դժգոհությունը։ Նրանք համարում են, որ մեղադրյալները անմեղ են ու սպառնում են բողոքի ակցիա կազմակերպել ու փակել փողոցները։ Փաստաբանները նույնպես խոստանում են տրամադրել իրենց պաշտպանյալների անմեղության ապացույցները։

Այսօրվա դրությամբ Բաթումիի անկարգությունների գործով մոտ 15 կալանավորված կա։ Դատարանը քննել է ընդամենը 45 մարդու գործ։ Յոթին հնգօրյա վարչական կալանքի են դատապարտել, ոմանց տոււգանել են, մի մասին ազատ են արձակել, ոմանց էլ բանավոր դիտողություն են արել, հետո ազատել։

Հիշեցնենք, որ մարտի 11-ի լույս 12-ի գիշերը Բաթումիում բողոքի ակցիան վերածվել էր անկարգությունների ոստիկանության շենքի մոտ, որի առջեւ հավաքված հազարավոր ցուցարարները պահանջում էին ազատ արձակել մինչ այդ ձերբակալված վեց մարդու, նաեւ աշխատանքից հեռացնել ոստիկանապետին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին
Կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ
Ցուցարարների ձեռքում Վրաստանի և ԵՄ դրոշներն են և պաստառներ՝ «Ո՛չ ռուսաստանյան օրենքին», «Այո՛ Եվրոպային», «Մենք ընտրում ենք Եվրոպան, ոչ թե Ռուսաստանը», «Ո՛չ գրաքննությանը» և այլ պաստառներ
Ամենաշատ