Հանրապետության տարածքում մարտի 21-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով: Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Մարտի 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 21-22-ը՝ հատկապես ցերեկը, կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մարտի 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով: 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -1+1, ցերեկը՝ +8+10 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -3-8, ցերեկը` 0+3,

Կոտայքում՝ գիշերը` -3-8, ցերեկը` 0+3,

Գեղարքունիքում՝ գիշերը` -3-8, ցերեկը` 0+3,

Լոռիում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +5+8,

Տավուշում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +8+12,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -3-8, ցերեկը` 0+3,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -1+1, ցերեկը` +5+8,

Արարատում՝ գիշերը` -1+1, ցերեկը` +7+10,

Արմավիրում՝ գիշերը` -1+1, ցերեկը` +7+10,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -3-8, ցերեկը` 0+3,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -1+1, ցերեկը` +7+10,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +3+6, ցերեկը` +10+13,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` 0-3, ցերեկը` +5+10,

Արցախում՝ գիշերը` 0+3, ցերեկը՝ +7+10: