News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եվրախմբի նախագահ Յերուն Դեյսելբլումը նպատակահարմար է համարում Եվրոպական արժույթի հիմնադրամ ստեղծելը։ Այս մասին նա հայտնել է Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում։ Նրա խոսքով նման գործիքը կարող է ձեւավորվել Եվրոպական կայունացնող մեխանիզմի բազայի վրա։

«Կարծում եմ, ողջամիտ կլիներ, եթե ԵԿՄ-ն միջին ու երկարաժամկետ հեռանկարում վերածվեր Արժույթի միջազգային հիմնադրամի եվրոպական անալոգին»,- ասել է Դեյսելբլումը։ Նա վստահ է , որ նման մեխանիզմը ապագայում պետք է առանցքային դեր կատարի եվրոպական երկրների ֆինանսական աջակցության ծրագրերում։

Նա հավելել է, որ Եվրոպական արժույթի հիմնադրամը կարող էր ստանձնել նաեւ ֆինանսական օգնության ծրագրերին հետեւելու ֆունկցիան։ Հիմա դրանով զբաղվում է ԵԿԲ-ն, որը «այդ դերում իրեն այդքան էլ հարմարավետ չի զգում» ու Եվրահանձնաժողովը, որը «մի շարք այլ խնդիրներ ունի», հավելել է Եվրախմբի նախագահը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ