News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վերին Լարսի անցակետում առաջացած խնդիրների պատճառով «Արենա Շապիտո» կրկեսի կենդանիները դեռ չեն հասել Երեւան:

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երեւանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում մայրաքաղաքում է  հյուրընկալվել «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը, որը հանգրվանել է  Կոմիտասի անվան պանթեոնի հարեւանությամբ գտնվող զբոսայգում: Ներկայացումները Երեւանում նախատեսվում են մինչեւ մայիսի վերջ, սակայն Վերին Լարսի սահմանային անցակետում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով կրկեսային  կենդանիները Երեւանում կլինեն մի քանի օր ուշացմամբ:

Այս օրերին ներկայացումները եղել են առանց կենդանիների մասնակցության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ