News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

1940-1941 թթ․ ձմռանը խորհրդային լրտես Յակով Գոլոսը հավաքագրել էր Էռնեսթ Հեմինգուեյին, գրում է The Daily Beast –ում Նիկոլաս Ռեյնոլդսը։ Այդ ժամանակ  Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատն  «ուներ նաեւ լրտեսների այլ տարատեսակներ, որոնք նույնպես կարող էին օգտակար լինել, օրինակ քաղաքական գործիչներն ու լրագրողները», պարզաբանում է հեղինակը։ «Նրանց նպատակն էր աշխարհի մյուս կողմին ավելի հասկանալի դարձնել Խորհրդային միությունը՝ մեծ երիտասարդ երկիր, որը այնքան օտարածին էր թվում, ասես այլ մոլորակում լիներ։ Այդ լրտեսները կարող էին ազդել նաեւ քաղաքականության վրա»,- ասվում է հոդվածում։

«ԽՍՀՄ-ը Հեմինգուեյին ընկալում էր որպես լրագրողի։ Նա աշխարհի ամենահայտնի գրողներից մեկն էր ու նրա ծանոթությունների շրջանակը տարածվում էր եվրոպական մայրաքաղաքներից մինչեւ Սպիտակ տուն։ Նրա երրորդ կինը՝ Մարտա Գելհորնը, եղել է Էլեոնորա Ռուզվելտի պրոտեժեներից մեկը,- հայտնում է Ռեյնոլդսը,- Մի անգամ 1937-ի ամռանը Գելհորնը կարողացել էր գրողի ու Կոմինտերնի գործակալի համար կազմակերպել հանդիպում նախագահի ու տիկին Ռուզվելտի հետ։ Սկզբում նրանք դիտում էին Հեմինգուեյի ու նիդեռլանդացի կոմունիստ ռեժիսոր Յորիս Իվենսի նկարահանած «Իսպանական հող»   վավերագրական ֆիլմը, իսկ հետո քննարկել են արտաքին քաղաքականությունը։ Հեմինգուեյը ու Իվենսը փորձել են (ապարդյուն) համոզել Ռուզվելտին հրաժարվել չեզոքության քաղաքականությունից»։

«1940-ին համաձայնելով աշխատել ՆԳԺԿ-ում Հեմիգուեյը չի խախտել լրտեսության մասին իր երկրի օրենքները։ Սակայն նա գոնե տեսականորեն հայտնվել է «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքի» գործողության տակ, որը պահանջում էր գրանցել օտար երկրների գործակալներին»,- պարզաբանում է հեղինակը։

«Չնայած նա չի դարձել ՆԳԺԿ նշանավոր լրտես, բայց տարիներ շարունակ խորհրդամետ դիրքորոշում է ունեցել։ 1940 -ին այդ դիրքորոշումն ավելի շատ իմաստ ուներ, քան 1945-ին, երբ ամերիկյան ու խորհրդային շահերը սկսել էին կտրուկ հեռանալ իրարից, նախապատրաստվելով սառը պատերազմի,- գրում է լրագրողը,- Օրինակ 1948-ին Հեմինգուեյն աջակցել է ԱՄՆ նախագահի թեկնածու Հենրի Ուոլեսին, որը համարում էր, որ ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ն ավելի շատ նմանություններ, քան տարբերություննե ր ունեն, ու կարծում էր, որ այդ պետությունները պետք է անմիջական կապ պահպանեն ու մեծ նշանակություն չտան Հին Աշխարհի երկրներին՝ օրինակ Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ