News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների, հանրապետության արդյունաբերությունը փետրվարին պահպանել է ֆիզիկական աճի երկնիշ ցուցանիշը՝ 19․9 տոկոս տարեկան կտրվածքով։ Հիշեցնենք, որ հունվարին նույնպես երկնիշ աճ էր, բայց փետրվարյան ռեկորդից նկատելիորեն քիչ ՝ 12․2 տոկոս։ Աղքատ օպերատիվ տեղեկությունները հնարավորություն չեն տալիս որոշել, թե որ ոլորտների հաշվին է ապահովվել այդ ռեկորդը, դրա համար էլ ավելի մանրակրկիտ դիտարկենք հունվարյան տվյալները։

Հունվարին վերոնշյալ երկնիշ աճը հիմնականում ապահովվել էր վերամշակող արդյունաբերության (տեմպին մասնակցությոնը՝ հարաբերական 9․2 տոկոսի աճ) նաեւ էլեկտրաէներգիայի ու բնական գազի մատակարարումների ոլորտների հաշվին (համատեղ 3․4 տոկոս)։ Վերամշակող արդյունաբերության մեջ հատկապես  բարձր ցուցանիշներ են ունեցել ըմպելիքների արտադրության ( 1․7 անգամ աճ) ու հիմնական մետաղների ոլորտները ( գրեթե 25 տոկոսով), ինչը կապակցված է այդ ապրանքների արտահանման աճի հետ։

Սակայն կրճատվել է լեռնաարդյունահանման արդյունաբերության ու բաց հանքերի   մշակման արտադրանքի ֆիզիկական ծավալը՝ տարեկան կտրվածքով 2․8 տոկոսով։ Տվյալ ոլորտի ազդեցությունը ընդհանուր ցուցանիշի վրա արտահայտվել է 0․6 տոկոսի հարաբերական դանդաղումով։ Այս ոլորտի խնդիրը հիմա կապակցված է մետաղական հանքաքարերի արդյունահանման հետ, որի ֆիզիկական ծավալը հունվարին կրճատվել է 3․1 տոկոսով։

Գյուղատնտեսությունը, որը այդ ամիսներին սամանափակված է անասնապահությամբ, նաեւ ջերմոցային տնտեսությունների արտադրանքով, փաստորեն արգելակում է։ Հունվարին կար ընդամենը խորհրդանշական աճ՝ 0․2 տոկոսի, որը փետրվարին փոխարինվել է ամբողջական ստագնացիայով։ Շինարարության ոլորտում իրավիճակը նույնպես հուսադրող չէ ՝ փետրվարին մշտական անկումն ուժեղացել է ու հասել տարեկան կտրվածքով գրեթե 20 տոկոսի։

Այդ ամիս ապրանքաշրջանառությունն աճել է՝ տարեկան կտրվածքով 9․8 տոկոսով  (հունվարին 9․2 տոկոսով) ։ Հիշեցնենք, ո ր այդ ցուցանիշում, մանրածախ առեւտրից բացի, Ազգային վիճակագրական վարչությունը ներառում է նաեւ ավտոմեքենաների մեծածախ առեւտուրն ու վաճառքը։ Նկատենք, որ հունվարին մանրածախ ապրանքաշրջանառության ֆիզիկական ծավալը ավելացել է 3․6 տոկոսով։

Անցած տարվա հունվարին ֆիքսվել էր լուրջ անկում՝ տարեկան կտրվածքով 5․7 տոկոսի։ Դրա համար էլ , չնայած ընթացիկ տարվա հունվարին գրանցված որոշակի աճին, մանրածախ ապրանքաշրջանառության ֆիզիկական ծավալը 2․3 տոկոսով զիջում է  երկու տարվա վաղեմության ցուցանիշին

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ