News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Չինաստանը որոշել է չմասնակցել Նյու Յորքում միջուկային զենքի արգելքի եւ ամբողջությամբ ոչնչացման կոնվենցիայի շուրջ բանակցություններին։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյին, հաղորդում է «Սինխուա»-ն։ 

Չունյին ասել է, որ չնայած Չինաստանը հակված է ու կոչ է անում միջուկային զենքի ամբողջական արգելքին ո չեզոքացմանը՝ այն, միեւնույն է, կարծում է, որ մեկ քայլով զինաթափություն տեղի չի ունենա։ Նման զինաթափումը պահանջում է «համաշխարհային ռազմավարական կայունությանն» ու «կողմերի անվտանգությանը չվնասելու» սկզբունքներին հետեւել։ Դա պետք է դանդաղ տեղի ունենա, աստիճանաբար ու հավասարաչափ՝ միջազգային զինաթափման ու միջուկային զենքի չտարածման գոյություն ունեցող մեխանիզմներին համապատասխան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ