News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր՝ մարտի 20-ին, վանաձորցիներին կոչ է արել ապրիլի 2-ին գնալ ընտրության՝ նշելով, որ այդ օրը որոշվելու է հայ ժողովրդի ճակատագիրը հաջորդ տասնամյակների համար:

«Չհավատաք, երբ ասում են՝ չկա ընդդիմություն, այո՛, մենք վատն ենք, բայց մեզանից լավն էլ չկա: Այսօր իսկական, լավ ներկապնակ կա եւ այդ ներկապնակում այս դաշինքը հանդես է գալիս եւ հայտ վերցնում երկիրը կառավարելու»,-ասել է նա:

Վարդան Օսկանյանը նշել է, որ  «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»  դաշինքի լիդերների համար  պաշտոն ունենալը կարեւոր չէ, նրանք ցանկանում են իշխանության գալ՝ ժողովրդին ծառայելու:

«Րաֆֆի Հովհաննիսյանը, ես եւ Սեյրան Օհանյանը նույնիսկ բարոյական իրավունք չունենք մեր ժողովրդի համար այս կարեւորագույն ժամանակաշրջանում մեզ տրամադրելի չդարձնել ձեզ: Դուք՝ մեր ժողովուրդն, այս տարիների ընթացքում մեր վրա ներդրում եք արել, մենք ծառայել ենք երկրին, պետությանը եւ ստիպված ենք մեր փորձը վերադարձնել մեր ժողովրդին»,-ասել է նա:

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ