News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի քննիչները դատարան են ուղարկել շվեյցարական բանկի գործը, որին կասկածոււմ են Ֆրանսիայում հարկային մեքենայությունների զանգվածային համակարգ ստեղծելու մեջ, հայտնում է  AFP–ը։

Շվեյցարական բանկին կասկածում են 2004-2012 թթ Ֆրանսիայի քաղաքացիների համար հարկերից խուսափելու պրակտիկա կազմակերպելու մեջ։ UBS-ին մեղադրում են երկակի հաշվետվության համակարգի ստեղծման մեջ, որի նպատակն էր թաքցնել Ֆրանսիայի ու Շվեյցարիայի միջեւ կապիտալների ապօրինի շարժերը։ Քննության տվյալներով՝ 2008-ին Ֆրանսիայի 38 հազար քաղաքացի թաքցրել է իր հաշիվները UBS–ում, որոնց վրա ընդհանուր առմամբ 13 մլրդ շվեյցարական ֆրանկ կար։ Ընդ որում յուրաքանչյուր դեպքում եղել է նաեւ հարկերից խուսափում։

Բանկում հերքում են այդ մեղադրանքները ու հույս են հայտնում, որ դատավարությունը արդարացի կլինի։

UBC-ն ու ֆրանսիական դատախազությանը չի հաջողվել պայմանավորվել գործի նախադատական կարգավորման մասին։ Բանկը հրաժարվել է առանց դատավարության վճարել 1․1 մլրդ եվրո։ Որոշ տեղեկություններով, Ֆրանսիայի արդարադատության համակարգի պահանջած գումարը շատ ավելի բարձր է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Վիճաբանության մասնակիցները ներկայացել են ոստիկանության Թումանյանի...
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած...
Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
7 մարդ է ձերբակալվել Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
Երեկ շուրջ 100 մարդ է բերման ենթարկվել...
Ամենաշատ