News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում նոր ՋԷԿ-ի աշխատանքի համար շատ հետաքրքիր կլինի Իրան արտահանման սխեման՝ գազը էլեկտրականության հետ փոխանակելով։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է իտալական Armpower ընկերության (Renco ընկերության դուստր ձեռնարկության) գործադիր տնօրեն Ջովանի Ռուբինին։

Մարտի 20-ին նոր ՋԷԿ-ի հիմքը դնելու արարողությանը ներկա էր նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Ռուբինիի խոսքով շինարարությունը կսկսվի առաջիկա ամսին։

Բայց ինժեներական աշխատանքներն իտալացիներն արդեն մի քանի ամիս է իրականացնում են։ «Նախագծի ամենակարեւոր մասը ինժեներիան է։ Դա մոտավորապես 300 հազար ժամ աշխատանք է»,- նկատել է Ռուբինին։

Նոր կայանը ընկերությունը կառավարելու է էլեկտրակայանների կառավարման գործում մասնագիտացած օպերատորի հետ։ «Դրա համար մենք պետք է ամբողջովին ավարտենք ինժեներական աշխատանքները։ Դրանից հետո կսկսվի օպերատորի ընտրության մրցույթը, որի հետ մենք ուզում ենք համատեղ ձեռնարկություն ստեղծել»,- ասել է Ռուբինին։

Նախագծում ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 300 մլն դոլար, իսկ ծախսը ակնկալվում է հետ բերել 20 տարվա ընթացքում։

Նախագծի տեխնիկական տնտեսական հիմնավորումն արդեն կա, բայց կայանի եկամուտները կախված են լինելու էլեկտրականության սակագնից, որը կսահմանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը, հավելել է նա։

Հիշեցնենք, որ 2015-ի վերջին Renco–ն Կառավարության հետ կնքել է հուշագիր՝ նոր կայանի շինարարության ու շահագործման մասին։ Այնտեղ նշված է եղել ԿՎՏ/ժ-ի համար 6․62 ցենտ  սակագինը։

«Ինչ վերաբերում է գործող սխեմայով Իրան էլեկտրաէներգիայի արտահանմանը, ապա մեզ այդ հնարավորությունը շատ հետաքրքիր է թվում»,- հավելել է Ռուբինին

Հիշեցնենք, որ Հայաստանը Իրան է արտահանում էլեկտրականություն Երեւանի ՋԷԿ-ից (որի հարեւանությամբ նոր կայանն է կառուցվում) 3 կՎտ․ժ էլեկտրականություն 1 խոր․մ գազի դիմաց սխեմայով։

Ավելի վաղ Իրանի պետական լրատվական IRNA գործակալությունը հայտնել էր, որ Իրանը ուզում է մեկ խոր․մ․ գազի դիմաց ստանալ ոչ թե 3, այլ 3․2 կՎտ/ժ էլեկտրականություն

Էլկետրակայանի հզորությունը կկազմի 234 ՄՎՏ, ՕԳԳ-ն՝ 53 տոկոս։ Կայանի շինարարությունը կտեւի 2 տարի ու կավարտվի 2019-ին։ Մինչ այդ ծրագրվում է ավարտել դեպի Իրան ու Վրաստան նոր հզոր էլեկտրամատակարարման գծերի շինարարությունը, յուրաքանչյուրը 400 կՎ լարումով։ Այսպիսով, այդ էլեկտրակայանի համար  (ինչպես եւ Հայաստանի ընդհանուր էլեկտրահամակարգի համար) արտահանման ու տարանցման նոր հնարավորություններ կբացվեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Պորտուգալիայում կառուցվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը
Cerca-ն համալրված է ավելի քան 310 հազար երկդիմաց արևային մարտկոցներով...
Ամենաշատ