News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Երիտասարդներն անկոտրում են, չեն վախենում ոստիկանական հետապնդումներից»։ Այդ մասին Հանրապետության հրապարակում երթի ընթացքում հայտարարել է ակտիվիստ Շահեն Հարությունյանը: (ֆոտոռեպորտաժ)

Այսօրվա երթն՝ ի հիշատակ «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի, անցել է համեմատաբար ավելի խաղաղ, թեեւ Աբովյան Սայաթ Նովա խաչմերուկում քաշքշուկ է եղել ոստիկանների հետ: Ակտիվիստները փակել էին երթեւեկելի հատվածը եւ նստոտել գետնին: Ոստիկանները՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, ուժով հեռացրել են ակտիվիստներին երթեւեկելի մասից: Երթի մասնակիցներին բերման չեն ենթարկել, գրկել եւ տեղափոխել են մի քանի մետր հեռու՝ բացելու երթեւեկությունը:

Դրանից հետո երթը անցել է առանց լուրջ միջադեպերի, Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի առջեւ երթի մասնակիցները կանգ են առել, վարկարկել իրենց կոչերն ու պահանջները: «Երիտասարդներն անկոտրում են, չեն վախենում ոստիկանական հետապնդումներից»,- հայտարարել է Շահեն Հարությունյանը:

«Մեզ թիկունքից հարված են հասցնում»,- ասել է Շահեն Հարությունյանը՝ անդրադառնալով Արթուր Սարգսյանի հուղարկավորության հանրային հանձնախմբին: Նրա խոսքով, մինչեւ վերջին պահը իրենց հստակ ասում են, վերջին պահին՝ ասում են, մենք չենք ուզում Արթուրին հուղարկավորենք «Եռաբլուրում»: «Նույն Արթուրի կողքին կանգնած մարդիկ հրաժարվեցին այն մտքից, որ հուղարկավորվի «Եռաբլուրում»: Թամար Հովհաննիսյանի ելույթից հետո իմ աչքերով տեսա, թե որքան մարդիկ հուսահատվեցին եւ հեռացան»,- ասել է Շահեն Հարությունյանը: 

Երթի մասնակիցները այնուհետ վերադարձել են Ազատության հրապարակ:

Վաղը՝ մարտի 21-ին, Ազատության հրապարակից երթ չի լինելու, այլ մոմավառություն եւ քայլերթ է լինելու մարզահամերգային համալիրից մինչեւ Շահումյանի գերեզմանատան սգո սրահ, որտեղ կայանալու է Արթուր Սարգսյանի հուղարկավորությունը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի, մարտի 21-ին, ժամը 18-ին Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» սգո սրահում (Լուկաշին 152), իսկ հուղարկավորությունը՝ մարտի 22-ին, ժամը 14-ին, նույն սրահից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ