News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում հերքել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը՝ Հայաստանից ժամանած օդանավում ռադիոակտիվ նյութերի առկայության մասին։

Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի մամուլի ծառայության պարզաբանման մեջ ասվում է, որ օդանավակայանի մաքսակետում, ինչպես եւ մյուս սահմանային անցակետերում, իրականացվում է պատշաճ վերահսկողություն՝ ռադիոակտիվ նյութերի տարանցումը բացահայտելու ու կանխելու նպատակով։

«Նշված հրապարակման կապակցությամբ, վստահեցնում ենք, որ օդանավակայանում ուղեբեռերն ու ուղեւորները ենթարկվում են պատշաճ հսկողության ու մաքսային լիազորությունների շրջանակում իրականացված միջոցառումների շրջանակում ոչ մի խախտում չի հայտնաբերվել։ Հետեւաբար, խոսք անգամ չի կարող լինել այն մասին, որ իրավախախտման փաստը կարող էր չնկատվել»,- վստահեցրել են հանձնաժողովի մամուլի ծառայությունից։

Մինչդեռ բելառուսական լրատվամիջոցները հայտնել էին ոչ թե ուղեւորների ու ուղեբեռերի, այլ բեռնատար օդանավի մասին։ Իսկ թե հատկապես որ ընկերության ու որ երկրի օդանավի մասին է խոսում Լուկաշենկոն, դեռ անհայտ է։ Նաեւ անհասկանալի է, արդյոք տարանցիկ օդանավերի բեռները ստուգվում են, թե ոչ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ