Ճապոնական ընկերությունները սկսել են տարեց վարորդներին առաջարկել վարորդական իրավունքի վկայականը փոխանակել հուղարկավորության ծառայությունների զեղչերի հետ, հայտնում է Lenta–ն։
Ճապոնական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկրում վերջերս հաճախացել են տարեց վարորդների մասնակցությամբ վթարները, որոնք մասնավորապես շփոթում են արգելակման ու գազի պեդալները կամ էլ անուշադրության ուրիշ սխալներ թույլ տալիս։
Այթի պրեֆեկտուրայում սգո ծառայություններ մատուցող ընկերություններից մեկը 15 տոկոսի զեղչ է առաջարկել այն տարեց մարդկանց, ովքեր պատրաստ են հանձնել վարորդական իրավունքները։
Զեղչը կարող է տարածվել նաեւ վարորդի ընտանիքի անդամների վրա։
2015-ի տվյալներով, Ճապոնիայում 75 տարեկանն անց մոտ 4․8 մլն մարդ վարորդական իրավունք ուներ, ու հենց այդ տարվանից սկսած կտրուկ շատացել են տարեց վարորդների մասնակցությամբ վթարները։
Հիմա երկրում ձեռնարկում են մի շարք միջոցառումներ, որպեսզի տարեց վարորդներին խրախուսեն հրաժարվել մեքենա վարելուց՝ նրանց առաջարկում են տաքսիից օգտվելու, սննդամթերքի զեղչեր եւ այլն։