News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի իշխանություններից պահանջել է դադարեցնել Գերմանիայում թուրք քաղաքական գործիչների ելույթները արգելելու կապակցությամբ Գերմանիայի իշխանությունների գործողությունների համեմատությունները «նացիստների մարտավարության» հետ։ Նա նկատել է, որ Գերմանիայի կառավարությունը իրեն իրավունք է վերապահում այսուհետ էլ արգելել թուրք քաղաքական գործիչների ելույթները, եթե ԱՆկարան չհարգի Գերմանիայի օրենսդրությունը, փոխանցում է Reuters –ը։

«Նացիստների հետ համեմատությունները դադարեցնելու մասին Թուրքիային ներկայացված իմ պահանջները  մնում են ուժի մեջ, առանց որեւէ «բայց»-ի կամ «եթե»-ի»,- ասել է Մերկելը։ «Ցավոք, այդ համեմատությունները չեն դադարել ու մենք մտադիր չենք հանդուժել տաբուի խախտումները»։ Նա նշել է , որ Գերմանիայի ԱԳՆ-ն նախազգուշացրել է Անկարային, որ թուրք քաղաքական գործիչները կարող են ելույթ ունենալ Գերմանիայում միայն եթե ենթարկվեն տեղի օրենսդրությանը, որը արգելում է գերմանական կառավարության միտումնավոր ստորացումը։ Եթե օրենքը խախտվում է, Գերմանիայի կառավարությունն իրավունք ունի ձեռնարկել անհրաժեշտ քայլեր, այդ թվում վերանայել դիվանագիտական կապերի շրջանակում բոլոր երեւույթները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ