News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ ես լավ հարաբերություններ ունեմ, մենք ընկերներ ենք։ Այս մասին մարտի 20-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը՝ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպումից հետո։

Այն հարցին՝ արդյոք նա չի զղջում, որ քարոզարշավի շրջանակում իր PR–ի համար օգտագործել է զոհված զինծառայողի մորը, նա նկատել է «Ես վատ եմ զգում նրանից, որ դա կարող է այսպես գնահատվել։ Այդ կանայք հիմա էլ են շատ ուզում մասնակցել իմ քարոզչությանը, բայց ես արգելել եմ նրանց» Անդրադառնալով իր ունեցվածքին ու այն ձեռքբերելու ժամկետներին՝ նա ասել է, որ ունեցվածքը ձեռք է բերել մինչեւ ԴԱՀԿ պետի պաշտոնը ստանձնելը՝ այսինքն մինչեւ 2006թ․։

Այն հարցին, արդյոք նա սկսել է քարոզչություն Ավան վարչական շրջանում՝ Պողոսյանը պատասխանել է «Մենք կանցկացնենք ու կշարունակենք քարոզչությունը եւ Ավանում, եւ Զեյթունում, եւ Նոր Նորքւոմ մինչեւ սահմանված ժամկետը՝ մարտի 31-ը»։

Անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին այն մասին, որ նրան արգելել են քարոզչություն իրականացնել Ավան վարչական շրջանում, Միհրան Պողոսյանն ասել է․ «Ես ծիծաղելի հարցերի չեմ պատասխանում»

Իսկ օֆշորային սկանդալի մասին հարցին ի պատասխան՝ Պողոսյանն ասել է «Ես այդ մասին բազմիցս ասել եմ ու չեմ ուզում նորից անդրադառնալ այդ թեմային։ Ես նախագահի հրամանով, սեփական դիմումի հիման վրա, ազատվել եմ աշխատանքից»։

Նրա կողմից բաժանվող ընտրակաշառքի մասին բազմաթիվ հաղորդագրությունների մասին դիտարկմանը՝ Պողոսյանը կտրուկ արձագանքել է «Բացառվում է»։

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում շրջանառվում էր տեղեկություն այն մասին, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Միհրան Պողոսյանին անձամբ նախազգուշացրել է, որ վերջինը «ներկա չգտնվի» Ավանում ՀՀԿ-ի նախընտրական հանդիպմանը։ Այդուհանդերձ, Քանաքեռ- Զեյթունում ընտրողների հետ հանդիպմանը Պողոսյանը մասնակցել է։

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին հարցաքննել էին պանամական օֆշորային մախինացիաների մասին գործի շրջանակում։ Օֆշորային սկանդալին իր առնչության հետ կապված՝ Միհրան Պողոսյանը հրաժարական էր տվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վատիկանը հատուկ նամականիշ է թողարկել Հռոմի պապի նկարով՝ թիկունքին Ծիծեռնակաբերդը (Ֆոտո)
Ֆրանցիսկոս Պապը Հայաստան էր ժամանել հունիսի 24-26-ը` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով…
Մեր տարածաշրջանի հակամարտությունները կարող են մեծանալ ու սպառնալիք դառնալ Եվրոպայի համար. ՀՀ նախագահ
Հռոմի Պապի այցը հայաստան խաղաղության այց էր, խաղաղ համակեցություն քարոզող այց էր...
Հայ արքեպիսկոպոս. Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան ամրապնդեց մարդկանց հավատքը
Բոլոր քրիստոնյաները պետք է Պապի նման խաղաղության սուրհանդակներ լինեն...
Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին
Հայ առաքելական եկեղեցու կողմից ինձ ցուցաբերած ընդունելության եւ եղբայրության համար...
Հռոմի Պապը տեսանյութ է հրապարակել Հայաստան կատարած այցի մասին
Տեսանյութում ներկայացված է Պապի եռօրյա այցի ֆոտոպամտությունը...
Լրատվամիջոցները՝ Հռոմի պապի Հայաստան այցի մասին. Ֆրանցիսկոս պապը ցանկանում է սահմաններ բացել
Հռոմի պապը բարեսրտության սրբազան դուռ է բացում: Նրա այցը ե՛ւ խաղաղության, ե՛ւ հաշտեցման կոչ էր...
Ամենաշատ