News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Պետական համակարգում աշխատելու հարցում երիտասարդների հնարավորությունների սահմանափակումները Հայաստանում արհեստական են։ Այս մասին մարտի 20-ին հայտնել է ՀՀԿ առաջին փոխնախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Երեւանի Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ։

Եվ ընդհանրապես, նրա խոսքով, պետական համակարգում կա նոր շունչ, նոր կադրեր ներառելու անհրաժեշտություն։ «Երիտասարդ կադրեր մեզ շատ են պետք, քանի որ չինովնիկների աշխարհում շատ բան է պետք փոխել։ Չինովնիկները սպառնալիք են ներկայացնում հասարակության համար, եթե չեն աջակցում այդ փոփոխությունները»,- նկատել է Կարան ԿԱրապետյանը։

Այն հարցին, որ 35-45 տարեկան կանանց աշխատանքի չեն ընդունում՝ վարչապետը զարմացած պատասխանել է․ «Առաջին անգամ եմ լսում 35-45 տարեկան կանանց համար աշխատանքային սահմանափակումների մասին։ Այսինքն մենք նման օրե՞նք ունենք։ Թե՞ դա կախված է գործատուի ցանկությունից։ Իրականում ես կողմ եմ, որ մենք գործատուին առավելագույն իրավունքներ տրամադրենք իր թիմը հավաքելու հարցում, բայց եթե դա խախտում է մարդու իրավունքները կամ այլ նորմեր, ապա մենք, որպես պետություն, պետք է զսպենք մասնավոր սեկտորի ցանկությունները ու ասենք, որ նա խախտում է օրենքը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ