News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աֆրիկյան ծագումով մարդիկ առաջվա պես դառնում են ռասիզմի զոհեր։ Այս մասին հայտնել է ՄԱԿ գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը Ռասսայական խտրականության վերացման պայքարի միջազգային օրվա կապակցությամբ, որը նշվում է մարտի 21-ին։ Նա կոչ է արել պայքարել ռասիզմի, խտրականությունների, այլատյացության, ատելության հողի վրա հանցագործությունների դեմ։

Նրա խոսքով Արեւմտյան Եվրոպայի շատ երկրներում, նաեւ ԱՄՆ-ում հաճախացել են ատելության հողի վրա հանցագործությունները միգրանտների նկատմամբ։ Աշխարհում ամենուրեք նկատվում են հակասեմիտիզմի դրսեւորումներ։ Որոշ արեւմտյան երկրներում հիջաբ կրող մուսուլման կանայք ավելի հաճախ են բախվում բառացի ու նույնիսկ ֆիզիկական վիրավորանքների։

Նա ներկայացրել է Մեծ Բրիտանիայի կառավարության տվյալները, որոնք վկայում են այն մասին, որ Բրեքսիթի հանրաքվեից հետո ատելության հողի վրա հանցագործությունները կտրուկ ավելացել են։ ԱՄՆ-ում ՀԴԲ-ի տվյալներով 2016-ին զգալիորեն ավելացել են նման հանցագործությունները։ «Հենց 2016-ին է ԱՄՆ-ում սկսվել նախագահական ընտրություններ, որոնց ընթացքում հաճախ էր շեշտադրվում միգրանտների, լատինաամերիկացիների ու մուսուլմանների կողմից իբրեւ բխող սպառնալիքը», - ասել է ՄԱԿ գերագույն հանձնակատարը։

Միգրանտների նկատմամբ հանցագործությունները 45 տոկոսով աճել են Գերմանիայում։ Զգալի աճ կա նաեւ Իսպանիայում, Իտալիայում ու Ֆինլադիայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ