News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ վարչակազմը «սպառնում է ու ճնշում գործադրում Փհենյանի վրա։ Այս մասին հայտնել է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցիչը։ Նա այդպես արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի այն հայտարարություններին, որոնք նա արել էր իր ասիական շրջագայության ժամանակ,որի շրջանակում այցելել էր Ճապոնիան, Հարավային Կորեան ու Չինաստանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Փհենյանը համարում է, որ Հյուսիսային Կորեան «կկարողանա դիմակայել ցանկացած պատերազմի, որը կսկսի ԱՄՆ-ն»։ «Եթե ԱՄՆ-ում իշխանության ղեկին գտնվող գործարարները կարծում են, թե կկարողանան վախեցնել Հյուսիսային Կորեային, ապա շուտով նրանք կհամոզվեն, որ սխալվում են»,- շեշտել է դիվանագետը։

Նա նաեւ նախազգուշացրել է, որ «աշխարհը մոտ ժամանակներս կկարողանա համոզվել ԿԺԴՀ-ում  հզորագույն հրթիռային շարժիչի վերջին փորձարկման հսկայական նշանակության մեջ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ