News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի ինքնորոումն ու շփման գիծը ՀՀԿ- ի համար մեր արժանապատվության, մեր ինքնասիրության, մեր ինքնության հարց է։ Այս մասին մարտի 20-ին հայտնել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, վարչապետ Կարեն Կարապետյանը Քանաքեռ- Զեյթուն վարչական համայնքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ։

Անդրադառնալով տարեց ընտրողի այն հարցին, թե ինչպես է նա պատկերացնում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղությունն ու բարիդրացիությունը, ինչի մասին խոսում են հայաստանյան որոշ քաղաքական ուժեր՝ Կարեն Կարապետյանը նշել է «Մեր քաղաքացիները կարող են մեզ քննադատել տարբեր հարցերում, բայց Ղարաբաղի հարցում մենք նվազ խոցելի ենք, քանի որ Ղարաբաղի ինքնորոշումը ու շփման գիծը համարում ենք մեր արժանապատվության, մեր ինքնասիրության, մեր ինքնության հարց։ Դրա համար էլ մեր կարգախոսում մենք շեշտադրում ենք անվտանգությունը։ ԲԱյց մենք պատրաստ ենք տրամաբանական հարաբերություններ հարթել հարեւանների հետ, եթե նրանք պատրաստ լինել բանակցել։ Այդ իսկ պատճառով ես չեմ բացառում, որ որոշ ժամանակ հետո մենք կնստենք ու կպայմանավորվենք խաղի կանոնների մասին։ Դա չի նշանակում, որ մենք կբարեկամանանք, բայց դա նշանակում է, որ մենք գուցե կպայմանավորվենք, թե ինչպես ենք միասին ապրելու հարեւանությամբ, մեկ տարածքում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ