News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Նա ով ուզում է գոնե մի քիչ տարբերվել ամբոխից, պետք է հաստակաշի լինի»,- այսպես էր համարում աշխարհահռչակ ազգանվան ժառանգորդ, միլիարդատեր ու բարերար Դեւիդ Ռոքֆելերը։  Դեւիդ Ռոքֆելերը կյանքից հեռացել է մարտի 20-ին, ընդամենը մի քանի ամսից նա 102 տարեկան կդառնար։

«Ռոքֆելեր ազգանունը կարող է առավելություն լինել․․․ Իմ հեռախոսազանգերին ավելի հաճախ են պատասխանում։ Իմ ազգանման պատճառով մարդիկ երբեմն ինձ ավելի կասկածամտորեն ու ավելի թերահավատորեն են վերաբերվում, քան մյուսներին։ Նրանք համարում են, որ ես ինչ -որ բանի եմ հասել իմ ազգանվան , այլ ոչ թե սեփական ջանքերի շնորհիվ»- ասում էր Դեւիդը, նավթային մագնատ ու պատմության մեջ առաջին միլաիրդատեր, հիմա Exxon Mobil անունով հայտնի Standard Oil–ի հիմնադիր Ջոն Ռոքֆելերի թոռը։

Դեւիդ Ռոքֆելերն ինքը բանկիր է եղել ու զբաղվել ընտանեկան բիզնեսով, նաեւ դարձել է այսպես կոչված «դավադրության տեսության» ակամա մեղավորը։ Իր հարցազրույցներից մեկում նա ակնարկել էր բանկիրների գաղտնի միության մասին, որը համաշխարհային կառավարության նման մի բան է իրենից ներկայացնում։

1976-ին տեղի ունեցած ավտովթարից հետո Դեւիդ Ռոքֆելերը սրտի 6 փոխպատվաստում է անցել ։ Forbes-ի տվյալներով Ռոքֆելերի կարողությունն այսօրվա դրությամբ գնահատվում է 3 մլրդ 300 մլն դոլար, իսկ նրա նվիրատվությունների ընդհանուր գումարը կազմել է մեկ միլիարդ դոլար։

Չնայած Ռոքֆելերների ընտանիքին էր պատկանում բանկի բաժնետոմսերի զգալի մասը, բայց Դեւիդ Ռոքֆելերն անցել է ծառայողական աստիճանավանդակի բոլոր աստիճաններով։

1946-ին նա դարձել է ԱՄՆ պետքարտուղարությանը խորհրդատվություն տրամադրող Միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդի անդամ։ 1949-ին նա խորհրդի փոխտնօրենն է դարձել, այնուհետեւ՝ 1985-ին, պատվավոր նախագահը։

Իսկ Chase National Bank –ի առաջին փոխնախագահ նա դարձել է 1952-ին։ 1969-1981 թթ․ եղել է բանկի գլխավոր տնօրենը։

Դեւիդ Ռոքֆելերի մասնագիտացումը միջազգային բանկային գործն էր, նա ծանոթ էր աշխարհի տարբեր երկրների նախարարների ու նախագահների հետ։ 1981-ին Ռոքֆելերին հեռացել է բանկի ակտիվ կառավարումից , բայց մնացել է Բանկի միջազգային խորհրդատվական կոմիտեի նախագահ։

Դեւիդ Ռոքֆելերը 1940-ին ամուսնացել է Ուոլ սթրիթի իրավաբանական ֆիրմայից իր գործընկերոջ դստեր՝ Մարգարեթ Մակգրաֆի հետ։ Նրանք վեց երեխա են դաստիարակել։ «Չնայած ես ու կինս իրար հետ մեզ լավ էինք զգում, բայց մենք լրիվ տարբեր հետաքրքրություններ ենք ունեցել, որոնցով զբաղվում էինք իրարից առանձին։ Հենց դա է մեր երկարատեւ ու շատ երջանիկ ամուսնական կյանքի գաղտնիքը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ