News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունգարիայի ՊՆ-ն հարավային սահմանում ռազմակայան է բացել, որի նպատակն է կանխել ապօրինի ներգաղթյալների մուտքը երկիր, հայտնում է Associated Press -ը։

Հունգարիայի պաշտպանության նախարար Իշտվան Սիմիչկոյի խոսքով, զինվորականների նպատակն է ապահովել սահմանների անվտանգությունն ու կանգնեցնել անլեգալների մուտքը։

Հունգարիան ԵՄ առաջին երկիրն է, որը սահմաններին արգելապատնեշներ է կառուցել, որպեսզի պաշտպանի  երկիրը անլեգալ ներգաղթյալներից։ 2015-ի վերջին Հունգարիայի իշխանությունները Սերբիայի ու Խորվաթիայի հետ սահմաններին արգելապատնեշներ է կառուցել։ Այն բանից հետո, երբ Հունգարիան ամբողջովին արգելափակել էր Սերբիայի հետ սահմանները, Սերբիայում կուտակված փախստականները  փորձում էին արեւան Խորվաթիայի տարածքով մտնել Հունգարիա։

Մինչ այդ Հունգարիայի խորհրդարանը հաստատել էր օրինագիծ, որը նախատեսում է, որ սերբական ու խորվաթական սահմաններից Հունգարիա մտնող բոլոր անլեգալներին տեղավորվելու են հատուկ տարանցիկ գոտիներում, որտեղ նրանք մնալու են մինչեւ իշխանությունները կավարտեն ապաստան տրամադրելու մասին նրանց դիմումների քննումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ