News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իններորդ անգամ է պապիկ դառնալու։ People-ի փոխանցմամբ, նրա որդի Էրիկն ու նրա կին Լարան առաջնեկին են սպասում։ Պարբերականի տվյալներով զույգը տղա է ունենալու, որը լույս աշխարհ կգա սեպտեմբերին։

Հիմա ապագա ծնողները արդեն սկսել են երեխայի համար անուն ընտրել։ Լարան ասել է, որ իրեն ու ամուսնուն դուր է գալիս Չառլի անունը, բայց քանի որ դա նրանց շան անունն է, ստիպված են հանել այն ցանկից։

Դոնալդ Թրամփն ունի հինգ երեխա ու ութ թոռ։ Նրանցից հինգը՝ ավագ որդուց ՝ Դոնալդ Թրամփ կրստերից ու նրա կնոջից ՝ Վանեսայից, եւս երեքն էլ դստեր՝ Իվանկայի ու նրա ամուսնու՝ Ջարեդ Քուշների երեխաներն են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ