News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրավունք ունի հանդիպումների կոնֆիդենցիալություն պահպանել։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը, խոսելով հանդիպումները գոլֆ ակումբներում անցկացնելու՝ նախագահի սովորության մասին, փոխանցում է Politico–ն։

«Այդ նույն պատճառով նա կարող է ընթրել կամ ճաշել որեւէ մեկի հետ»,- ասել է Սփայսերը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Թրամփը ավելի շատ տեղեկություններ չի հաղորդում գոլֆի դաշտում անցկացվող հանդիպումների մասին։ «Նախագահը մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունք ունի»,- ասել է նա։

Մեկնաբանելով այն հարցը, թե ինչու էր այդ դեպքում Թրամփը այդ նույն բանի համար քննադատում իր նախորդ Բարաք Օբամային, եթե նախագահությունը ստանձնելուց հետո նա արդեն 10 հանդիպում է անցկացրել գոլֆ ակումբում՝ Սփայսերը նշել է , որ Թրամփը նկատի ուներ «թե ինչպես է անհրաժեշտ գոլֆ ակումբն օգտագործել դիվանագիտական նպատակներով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ