News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրեքսիթի գործարկումից հետո Մեծ Բրիտանիան ու Գերմանիան մտադիր են պաշտպանության ոլորտում համագործակցության մասին նոր համաձայնագիր կնքել։Telegraph-ի փոխանցմամբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է ազդարարել ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալուց հետո եվրոպական անվտանգության ոլորտում զգալի դերակատարում ունենալու իր մտադրության մասին։

Մեյն ուզում է համոզել ԵՄ առաջնորդներին, որ Բրիտանիան կշարունակի համագործակցել համատեղ զորավարժությունների, կիբերանվտանգության ու ծովային անվտանգության հսկողության ոլորտներում։ Բրիտանիայի ՊՆ-ն հաստատել է, որ Գերմանիայի հետ ապագա համագործակցության համատեղ պատկերացման մասին հայտարարություն են նախապատրաստում։ Գերմանիայի ՊՆ-ից էլ հայտնել են, որ աշխատում են համատեղ նախագծերի վրա։ «Անկախ բրեքսիթի հետեւանքներից, Մեծ Բրիտանիան մնում է ուժեղ գործընկեր թե երկկողմանի ձեւաչափում, թե որպես ՆԱՏՕ-ի դաշնակից»,- նշել են Գերմանիայի ՊՆ-ում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ