News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է, որ Ճապոնիայի ու ԵՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը հնարավորինս շուտ կնքվի։ Այս մասին Մերկելը հայտնել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ Հանովերում կայացած հանդիպումից հետո, փոխանցում է DW–ը։

«21-րդ դարում ոչ միայն առարկաները պետք է իրար հետ կապակցված լինեն, այլեւ պետությունները պետք է իրար հետ համագործակցեն առանց խոչընդոտների»,- շեշտել է կանցլերը։ Այդ համագործակցության մեջ մեծ դեր է կատարում ազատ առեւտրի սկզբունքը։ Գերմանիան ու Ճապոնիան, Մերկելի խոսքով, պետք է համատեղ ջանքեր գործադրեն, որպեսզի ԱԱԳ-ի մասին համաձայնագիրը հնարավորինս շուտ ուժի մեջ մտնի։ ԲԱնակցությունները արդեն մտել են եզրափակիչ փուլ։ ԵՀ նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտնել է, որ այն կարող է ստորագրվել արդեն 2017-ին։

Սինձո Աբեն էլ իր հերթին է նկատել, որ ազատ առեւտրի, իրավական պետության ու ժողովրդավարության սկզբունքները այն արժեքներն են, որոնք միավորում են Ճապոնիային ու Գերմանիային։ Նա նշել է, որ դա շատ կարեւոր է հովանավորչական միտումների պայմաններում, բայց չի ճշգրտել, թե հատկապես որտեղից են սկիզբ առնում այդ միտումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ