News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հունաստանի ոստիկանությունը Աթենքի փոստերում  վեց ծանրոց է հայտնաբերել, որոնցում կարող է պայթուցիկ նյութ լինել: Ինչպես հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը, ծանրոցներն ուղղված են «եվրոպական երկրների պաշտոնյաներին», հաղորդում է AFP-ին:

Ոստիկանության տվյալներով՝ ծանրոցներում հայտնաբերվել են պայթուցիկ մեխանիզմներ, որոնք նման են Արժույթի միջազգային հիմնադրամին մարտի 16-ին  Հունաստանից ուղարկված ծանրոցում եղած սարքին, որը պայթել էր աշխատակցի ձեռքերի մեջ՝ պատճառելով վնասվածքներ:

Ավելի վաղ, մարտի 15-ին  պայթուցիկ սարքով նման  ծանրոց էր հայտնաբերվել Գերմանիայի ֆինանսների նախարարությունում:

Ենթադրվում է, որ  Փարիզ եւ Բեռլին ուղարկված երկու ծանրոցների հեղինակը հունական ձախ ծայրահեղական «Հրե բջիջների դավադրություն» կազմակերպությունն է, որն ստեղծվել է 2008-ին եւ որի մասնակիցները  մեղադրվում են մի շարք պայթյունների կազմակերպման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ