News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը Եվրոպային կատաղեցնող հերթական հայտարարությունն է արել։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, թե Եվրոպային վատ ապագա է սպասվում, քանի որ այնտեղ արդեն ֆաշիզմի ու նացիզմի ոտնաձայներն են լսվում։ «Մենք ֆաշիզմի հետ համեմատություններն ասում ենք, քանի որ անհանգստանում ենք եվրոպացի մեր բարեկամների համար։ Այդ ամենի մասին իրենք պետք է մտածեն ու քայլեր անեն։»,-ասել է Քուրթուլմուշը։

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Գերմանիայի ու Հոլանդիայի իշխանություններին ֆաշիստական գործունեության մեջ մեղադրելուց հետո Եվրոպայում խիստ արձագանքել են Էրդողանին։

Տպել
Ամենաշատ