News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչ Ֆերդիուն Սինիրլիօղլուն գյուլենական լինելու մեջ մեղադրվող ՄԱԿ-ի դատավոր Սեֆա Աքային ազատ արձակելու պահանջին գրավոր է պատասխանել։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Ֆերիդուն Սինիրլիօղլուն գրել է, թե ՄԱԿ-ը  միջազգային տրիբունալի դատավորին ազատ արձակելու հրահանգով միջամտում է թուրքական արդարադատության համակարգին, ինչն անօրինական է։

Նա շեշտել է, թե կալանված դատավոր Սեֆա Աքայը մեղադրվում է հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի մեջ կասկածվող գյուլենականների անդամ լինելու մեջ։

«Սեֆա Աքայի դեմ հետաքննությունը կապ չունի ՄԱԿ-ի միջազգային տրիբունալի աշխատանքի հետ»,-գրել է Ֆերիդուն Սինիրլիօղլուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ