News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի տեղեկատվական միջավայրն առանձնահատուկ է այն առումով, որ գտնվում է հարևաններ Թուրքիայի ու Ադրբեջանի բացասական քարոզչության, հակահայկական նախաձեռնությունների թիրախում։ Այդ մասին այսօր՝ մարտի 21-ին, «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ» խորագրով WCFDavos/Yerevan ֆորումին հայտարարել է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի (APRA) նախագահ Արա Սաղաթելյանը։

Նշենք, որ Երեւանում, այսօր՝ մարտի 21-ին, մեկնարկել է WCFDavos/Yerevan երկօրյա ֆորումը, որը կազմակերպվել է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի (APRA) եւ Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի (World Communication Forum Association) համատեղ ջանքերով:

Նրա խոսքով, փաստ է, որ հաղորդակցության եւ դրա կառավարման կարեւորությունն աշխարհում աճում է. «Օրեցօր զարգացող եւ փոփոխվող տեղեկատվական միջավայրը ստեղծում է նոր հնարավորություններ՝ միաժամանակ առաջ բերելով նոր մարտահրավերներ։ Մենք գործում ենք հետճշմարտային քաղաքականության պայմաններում “post-truth politics”, որը բնութագրվում է սոցիալական ցանցերի դարաշրջանում փաստերի կարեւորության պայմանական նվազմամբ, որոնց փոխարեն առաջին պլան են մղվում այդ փաստերի մեկնաբանությունները եւ դրանց հետ կապված հույզերը։ Սա տասնապատիկ ավելացնում է հաղորդակցության եւ դրա ուղիների կառավարիչների դերը եւ պատասխանատվությունը։ Արդի իրականությունը վերահաստատում է մասնագիտական մոտեցումը, համաձայն որի՝ մեր աշխատանքը ոչ թե ծառայություն է, այլ առաքելություն է դարձել»,- ասաց Արա Սաղաթելյանը:

Դիմելով օտարերկրյա գործընկերներին եւ ներկայացնելով հայաստանյան իրականությանը՝ Ա. Սաղաթելյանն ընդգծեց. «Մեր երկրի տեղեկատվական միջավայրն ունի մի շարք առանձնահատկություններ: Մենք գտնվում ենք առնվազն Թուրքիայի եւ Ադրբեջանի բացասական քարոզչության, հակահայկական նախաձեռնությունների թիրախում: Միաժամանակ, Հայաստանում արվում է ամեն հնարավորը, որպեսզի նվազեցվի ագրեսիվ արտաքին տեղեկատվական հոսքերի բացասական ազդեցությունը հասարակության վրա: Բոլորիս համար խոսքի եւ մամուլի ազատությունը ու դրանց շարունակական զարգացումն այն արժեքներն են, որոնք առաջնային են ժողովրդավարական գործընթացների համատեքստում: Հաղորդակցության եւ մեդիա ոլորտի մասնագետները շարունակում են փնտրել այն ուղիները, որոնց շնորհիվ լիարժեք կապահովվի տեղեկատվության հասանելիությունը, խոսքի ազատության իրավունքի իրացումն ու, միաժամանակ, տեղեկատվության փոխանակման արդյունքում անվտանգության նոր սպառնալիքներ ի հայտ չեն գա։ Այս առումով հատկապես կարեւորվում է իշխանության եւ հասարակության, քաղաքական գործընթացներին մասնակցող բոլոր ուժերի միջեւ շարունակական երկխոսությունը ավանդական ԶԼՄ-ների եւ նոր հարթակների միջոցով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ