News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը մարտի 10-ին այցելել է Ռոդ Այլենդ, որտեղ Ռոդ Այլենդի Հայ ազգային կոմիտեն հանդիպումներ է կազմակերպել սենատոր Շելդոն Ուայթհաուսի, կոնգրեսական Դեւիդ Չիչիլինի եւ Ջիմ Լանժեւինի հետ, ինչպես նաեւ նահանգի պետքարտուղար Նելլի Գորնեայի հետ:

Հանդիպումների հիմնական նպատակը 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախի բնակչության դեմ Ադրբեջանի իրականացրած վայրագությունների վերաբերյալ Մելիքյանի կազմած զեկույցի ներկայացումն է:

Արցախի օմբուդսմենը ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած մարդու իրավունքների խախտումները, այդ թվում՝ հայ զինվորների եւ շփման գծի երկայնքով բնակվող խաղաղ բնակիչների խոշտանգումները, անդամախեղումները եւ մահապատիժները: Պետքարտուղար Գորբեան օմբուդսմենին հավաստիացրել է, որ տեղյակ է հայկական հարցերին եւ խոստացել է  իր ավանդը ներդնել Արցախի Հանրապետության պայքարի իրազեկվածության զարգացման գործում:

Սենատորի եւ կոնգրեսականի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Մելիքյանը նրանց է փոխանցել զեկույցի մեկ օրինակը:

Մելիքյանի վերջին հանդիպումը եղել է կոնգրեսական Դեւիդ Չիչիլինի հետ, որը համաձայնել է նամակ հղել պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին, ինչպես նաեւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գորյծերով կոմիտեի նախագահ Էդ Ռոյսին խնդրել է լսել Արցախի իրավիճակի մասին տեղեկությունը:

Մելիքյանը մինչեւ մարտի 18-ին Արցախ վերադառնալը հանդիպումները եւ հարցազրույցները կշարունակի Նյու Յորքում եւ Վաշինգտոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ