News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ծառուկյան» դաշինքը բացառում է Հայաստանի հանրապետական կուսակցության հետ որեւէ տեսակի կոալիցիա կազմելը: Այս մասին մարտի  21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է  «Ծառուկյան» դաշինքից պատգամավորի թեկնածու Միքայել Մելքումյանը` պատասխանելով NEWS.am-ի թղթակից այն հարցին, թե ինչպիսի ուժերի հետ է «Ծառուկյան» դաշինքը հնարավոր համարում համագործակցությունը` խորհրդանական ընտրություններից հետո: 

Նրա խոսքով` երկրի զարգացման վերաբերյալ երկու քաղաքական ուժերի ծրագրային մոտեցումները զգալիորեն տարբերվում են: «Մենք վստահ ենք, որ դեպի հաղթանակ ենք գնում: Եթե մենք հաղթենք, եւ կառավարություն ձեւավորելու ինքնուրույն հնարավորություն ունենանք, բնականաբար, կհամագործակցենք նրանց հետ, ովքեր կիսում են մեր մոտեցումները, մեր ծրագրային դրույթները: Մենք դեպի հաղթանակ ենք գնում, բայց քաղաքական մենաշնորհի ձգտմամբ չենք տառապում», - նշել է Մելքումյանը:

Նա հավելել է, որ ընտրություններից հետո համագործակցության ձեւերի մասին դեռեւս վաղ է խոսել: «Այդ մասին կարելի կլինի խոսել ընտրություններից` ապրիլի  3 - 4-ից հետո», - ամփոփել է Միքայել Մելքումյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ