News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ մեկնող 8 երկրներից եկող օդանավերում էլեկտրոնային սարքավորումների սահմանափակման հետ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր օրենքը խիստ անհանգստացրել է թուրքական ավիացիայի պատասխանատուներին։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Ստամբուլը եւս Թրամփի նոր օրենքի մեջ հայտնված քաղաքների ցանկում է հայտնվել, Անկարայում Թուրքիայի քաղավիացիայի պետի գլխավորությամբ արտակարգ ժողով են հրավիրել։

Նշվում է, որ ժողովին մասնակցում են «Թուրքական ավիաուղիների» թուրքական օդանավակայանների ու անվտանգության ընկերությունների ներկայացուցիչներ։

Ըստ նոր օրենքի, Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներից ԱՄՆ մեկնող ուղեւորներին կարգելվի իրենց հետ օդանավ տանել էլեկտրոնային սարքավորումներ։ Ստամբուլը եւս հայտնվել է այդ ցանկում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ