News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ցմահ վարորդական իրավունքից զրկված երթեւեկության կանոնները խախտող Մառա Բաղդասարյանը դատավարության ավարտից անմիջապես հետո իր «Ինսթագրամում» մեկնաբանել է դատական նիստը, փոխանցում է Gazeta-ն: 

«Այդպիսի օրենք չկա, սա հերթական շոու է»,- գրել է նա եւ տեղադրել իր վարորդական վկայականով լուսակար:

Ավելի վաղ հաղորդվել է, որ դատարանը բավարարել է դատախազության հայցը՝ Մառա Բաղդասարյանի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը դադարեցնելու մասին՝ նրա մոտ էպիլեպսիայի առկայության պատճառով:

«Ստուգման ընթացքում մենք պարզել ենք, որ Բաղդասարյանի «էպիլեպսիա» վերջնական ախտորոշումը հաստատվել է 2016 թվականի հունիսի 27-ին եւ ոչ մեկի կողմից չի հերքվել: Այս հիվանդությունը մտնում է հիվանդությունների այն ցուցակի մեջ, որոնք խոչընդոտում են տրանսպորտային միջոց վարելուն»,- ասել է դատախազը:

Մառա Բաղդասարյանի հայրը՝ Էլմար Բաղդասարյանը, մտադիր է դատարանի որոշումը բողոքարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ