Իսրայելի հատուկ ծառայությունները ձերբակալել են «Թուրքական համագործակցության ու կոորդինացման գործակալության» (TIKA) նախագահ Մուհամեդ Մուրթազային։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Իսրայելի հատուկ ծառայությունների տարածած հայտարարության մեջ նշվել է, թե TIKA-ի նախագահը Գազայի հատվածում զբաղվել է ահաբեկչական կառույցների ֆինանսավորման կազմակերպմամբ։
Նրան ձերբակալել են այն պահին, երբ նա ցանկացել է լքել Իսրայելը։