BMW ընկերությունը ծրագրում է առաջիկա 2 տարում 40 նորույթ թողարկել։ Motor -ի փոխանցմամբ այդ ձեւով ֆիրման հույս ունի առաջատար դառնալ պրեմիում սեգմենտում ու մինչեւ 2020 թ․ զգալիորեն ավելացնել վաճառքի ծավալն ու եկամուտը։
Ապրանքանիշի պատմության մեջ նոր մեքենաների ամենազանգվածային թողարկման մասին հայտնել է գլխավոր տնօրեն Հարալդ Կրյուգերը։ Նա նշել է, որ ընկերությունը սկսում է անհավանական ծավալի տրանսֆորմացիա։
Հայտնի է, որ նոր մոդելների շարքում է լինելու X2 կոմպակտ քրոսօվերը ու X7 շքեղ քրոսօվերը։ Բացի դրանից ֆիրման հույս ունի ավելացնել առաջարկը նաեւ լյուքս սեգմենտում։