News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Անկարան բողոք է արտահայտել ՝ Թուրքիայում 2016-ի հուլիսին տեղի ունեցած պետհեղաշրջման փորձի մասին Գերմանիայի դաշնային հետախուզության ծառայության ղեկավար Բրունո Կալի արտահայտությունների կապակցությամբ, հայտնում է DW –ն։ 

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ գերմանական հատուկ ծառայությունների ղեկավարի արտահայտությունները գնահատվել են որպես Գերմանիայի հանդուրժողական վերաբերմունք Ֆեթուլահ Գյուլենի շարժման նկատմամբ, որին Թուրքիայի իշխանությունները համարում են ձախողված հեղաշրջման կազմակերպիչը։ Բացի դրանից Անկարան Բեռլինին մեղադրել է Գյուլենի հարյուրավոր կողմնակիցներին ապաստան տրամադրելու համար։

Կալը Der Spiegel–ին տված հարցազրույցում առարկել էր ապստամբության փորձի մասին Անկարային պաշտոնական տեսակետին։՝ ասելով, որ ոչ մի վկայություն չկա այն մասին, որ հեղաշրջումը Գյուլենն էր կազմակերպել ։

«Թուրքիան մեզ փորձում էր համոզել դա ամենատարբեր մակարդակների վրա, սակայն առայսօր նրան դա չի հաջողվել»,- շեշտել էր Բրունո Կալը։ Նա նաեւ առարկել էր Գյուլենի շարժումը իսլամիստական- ծայրահեղական որակելու՝ Թուրքիայի փորձերին, ասելով, որ այդ շարժումը քաղաքացիական միավորում է, որը զբաղվում է կրոնական ու աշխարհիկ կրթությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ