News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել է Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննեսի շահերի պաշտպան Հայարփի Սարգսյանը: Նա նշեց, որ մարտի 21-ին Հովհաննեսին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն. ««Աստղիկ» ԲԿ-ում հետազոտվելուց հետո վնասվածքաբանության կենտրոն է տեղափոխվել, ես դեռ չեմ այցելել նրան»:

Փաստաբանը նշեց, որ արտերկրից ժամանած բժիշկնրը Հովհաննեսի մոտ կասկածում են ոսկրի վարակ եւ այդ պատճառով էլ նրան տեղափոխվել  են քաղաքացիական հիվանդանոց հետազոտման:

«Անընդհատ արտադրություն կար ոտքից եւ արտերկրից ժամանած բժիշկները կասկածում են ոսկրի ինֆեկցիա»,-ասաց նա:

Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնից NEWS.am-ին տեղեկացրին, որ Հովհաննես Հարությունյանն իրենց մոտ է տեղափոխվել սերտաճած կոտրվածքով, այս պահին նա հետազոտվում է, որից հետո պարզ կլինի, թե ինչ խնդիրներ ունի նա:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը  ոտքի ծանր վիրավորում էր ստացել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում նրա ոտքը մեկ անգամ վիրահատել են:

Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Նա կալանավորված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ