News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանն առայժմ մտադիր չէ ավելացնել Ռուսաստանում գլխավոր հյուպատոսությունների թիվը: Այս մասին մարտի 22-ին Մոսկվա-Երեւան հեռուստակամուրջի ընթացքում հայտարարեց ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Թոխատյանը՝ ամփոփելով առաջին մի քանի օրերի աշխատանքը:

Դեսպանի խոսքով՝ ներկայում Ռուսաստանում Հայաստանի 4 գլխավոր հյուպատոսություն է գործում. Մոսկվայում, Դոնի Ռոստովում, Սանկտ Պետերբուրգում եւ Սոչիում:

«Սակայն երկրի մնացյալ տարածքի ընդգրկման խնդիր կա: Օրինակ՝ Հայաստանի շուրջ 2 հազար քաղաքացի է բնակվում Կամչատկայում: 9 ժամ թռիչք է պահանջվում՝ որեւէ տեղեկանք ստանալու համար»,- նշեց դեսպանը՝ հավելելով, որ Հայաստանը դիտարկում է արտագնա հյուպատոսների ինստիտուտի վերականգնման հնարավորությունը:

Դեսպանը նաեւ նշեց, որ մտադիր է ակտիվորեն ճամփորդել ամբողջ Ռուսաստանով, ընդ որում՝ դեռեւս չանցած ճանապարհներով: «Պատվո հյուպատոսների ինստիտուտը գործում է, պետք է ակտիվացնենք այն, զարգացնենք հումանիտար կապերը»,- նշեց դիվանագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ