News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երեւանում այսօր՝ մարտի 22-ին, տեղի ունեցավ Արթուր Սարգսյանի «Հաց բերողի» հուղարկավորությունը (ֆոտոռեպորտաժ):

Արթուր Սարգսյանին վերջին հրաժեշտը տալու էին եկել բազմաթիվ քաղաքացիներ, հայտնի մշակույթի եւ քաղաքական գործիչներ: «Հաց բերողին» քաղաքացիները սգո սրահից մինչեւ Շահումյանի գերեզմանատուն ուղեկցեցին ծափահարություններով եւ «Արթուրը չի մահացել, Արթուրը զոհվել է», «Փառք Հաց բերողին» վանկարկումներով: Ծափահարություններին միանում էին նաեւ անցորդները:

Շահումյանի գերեզմանատանը թաղման արարողակարգի ժամանակ դերասանուհի Թամարա Հովհաննիսյանը հայտարարեց, որ «Հաց բերողին» թաղում են հատուկ փորված բետոնապատ դամբարանատիպ փոսում, որպեսզի հետագայում հնարավորության դեպքում Արթուր Սարգսյանի մարմինը տեղափոխեն «Եռաբլուր» պանթեոն։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ