News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել դադարեցնել եվրոպական երկրների իշխանություններին նացիստների հետ համեմատելն ու չվնասել գործընկերային հարաբերություններին։ Այս մասին նա հայտնել է՝ ելույթ ունենալով Բունդեսթագի ու Բունդեսրատի համատեղ նիստի ժամանակ՝ որպես երկրի նախագահ երդմնակալության արարողությունից հետո։

«Դադարեցրեք արդեն այդ անհեթեթ համեմատությունները նացիստների հետ, մի կտրեք այն բարակ թելը, որը կապում է նրանց հետ, ովքեր Թուրքիայի հետ գործընկերային հարաբերություններ են ուզում ունենալ»,- ասել է Շթայնմայերը։

Նա նաեւ Էրդողանից պահանջել է հարգել «օրենքի գերակայությունն ու լրատվամիջոցների ու լրագրողների ազատությունը» եւ «ազատ արձակել Դենիզ Յուջելին»։

Փետրվարի 17-ին 43-ամյա Յուջելը, որը Թուրքիայի ու Գերմանիայի երկքաղաքացիություն ունի, ձերբակալվել էր Թուրքիայում աաբեկչական կազմակերպությանը մասնակցության, տվյալների ոչ իրավաչափ օգտագործման , նաեւ ահաբեկչություն քարոզելու կասկածանքով։ Ստամբուլի դատարանը որոշել է Յուջելին քննության ընթացքում կալանքի տակ պահել։ Գերմանիայի հյուպատոսարանի աշխատակիցներին մինչեւ հիմա չեն թույլատրել տեսակցել լրագրողին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ