News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի տրանսպորտի եւ հաղորդակցության նախարար Ահմեդ Արսլանը Թրամփի հրապարակած նոր օրենքի հետ կապված նամակ է ուղարկել ԱՄՆ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի տրանսպորտի եւ հաղորդակցության նախարարը նամակում ԱՄՆ-ից պահանջել է Թուրքիան հանել  էլեկտրոնային սարքերը օդանավ մտցնելու արգելք սահմանած երկրների ցանկից։

Նամակում նախարարը նշել է, թե էլեկտրոնային սարքավորումները օդանավ չմտցնելը ուղեւորի հարմարավետությանը խիստ ազդում է։ «Թուրքիան ենթարկվում է օդագնացության անվտանգության միջազգային կանոններին։ Ուստի խնդրում ենք Թուրքիային հանել նման սահմանափակում ունեցող երկրների ցանկից կամ թեթեւացրեք այդ օրենքը»,-նշել է նախարարն իր նամակում։

Նշենք, որ ըստ նոր օրենքի, Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներից ԱՄՆ մեկնող ուղեւորներին կարգելվի իրենց հետ օդանավ տանել էլեկտրոնային սարքավորումներ։ Ստամբուլը եւս հայտնվել է այդ ցանկում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ