News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարության մեջ պետք է մարդիկ մտնեն, որոնք սեփական բիզնես չունեն, եւ որոնց եղբայրները արտահանման եւ այլ ոլորտներում մենաշնորհ չունեն: Մարտի 22-ին Բյուրականում՝ ընտրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքից պատգամավորի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ իսկ այսօր Հայաստանում առկա են «ընտանեկան մենաշնորհներ», աղքատության խնդիր, արտագաղթ, իսկ այս ամենի հետեւանքով տնտեսությունն «ազատ չէ»: Հովհաննիսյանի կարծիքով՝ ներկայիս Հայաստանը պետք է վերեւից ներքեւ փոխել, եւ եթե մենք ցանկանում ենք լավ երկիր ունենալ, անհրաժեշտ է առաջին հերթին մենաշնորհների հարցը լուծել:

«Մեր գործող վարչապետը կիրթ եւ հաճելի արտաքինով մարդ է: Նա կարծես նաեւ խելացի մարդ է, աշխարհ տեսած: Նա խոսում է բացթողումների եւ սխալների մասին, եւ դա լավ է: Բայց եթե նա իսկապես անկեղծ է, եթե նա իսկապես ցանկանում է լավ ուղղությամբ փոխել միջինվիճակագրական հայի կյանքը, նա պետք է գնա կուսակցության ժառանգության դեմ, որի անդամն է»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ