News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


«Հայաստանի Էլցանցերը» ոռոգման պոմպերի համար «խելացի հաշվիչներ» են միացնում։ Դրանցից հերթականը կգործարկվի մարտի 22-ին Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղի երկրորդային ջրագծի պոմպի վրա։  (ֆոտոռեպորտաժ)

Ի տարբերություն հին ինդուկցիոն հաշվիչների, նոր էլեկտրոնային հաշվիչները կես ժամը մեկ իրենք են տվյալներ փոխանցում «Էլցանցերի» սերվերին։ Հաշվիչը ֆիքսում է նաեւ բաշխիչ պահարանի բացում-փակումը, դրանով իսկ պաշտպանելով հնարավոր ապօրինի միջամտություններից։

Հայաստանի Էներգետիկայի նախարարության ջրային տնտեսության պետկոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը լրագրողներին հայտնել է, որ «Հայաստանի էլցանց»-ի  նոր հաշվիչները թույլ են առավելագույնս հստակ որոշել, թե ինչքան էլեկտրականություն է ծախսվում ոռոգման ջրի մատակարարման համար։ Իսկ դա թույլ կտա ավելի լավ որոշել, թե որտեղ է այդ պահին ջուրն ավելի անհրաժեշտ ու ինչպես կարելի է այն ավելի արագ մատակարարել։

Անցած տարի ոռոգման համակարգում արդեն տեղադրվել էր 103 նման հաշվիչ, տարեսկզբից ՝ եւս 70-ը։ Իսկ մինչեւ ոռոգման սեզոնի սկիզբը ծրագրվում է հաշվիչներ տեղադրել հանրապետության բոլոր 930 ոռոգման պոմպերի վրա։

«Հայաստանի էլցանցեր»-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանն էլ իր հերթին շնորհավորել է հիդրոտեխնիկներին ու գյուղացիներին՝ Ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ։ «Սա մեր նվերն է ջրային տնտեսության աշխատողներին»,- ասել է Հարությունյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Ամենաշատ