News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2018-ին Որոտանի ՀԷԿ կասկադը կսկսի տուրբինների ու գեներատորների վերանորոգումը։ Այս մասին News.am –ի թղթակցին հայտնել է կասկադի սեփականատեր Contour Global Hydro Cascade ընկերության գլխավոր տնօրեն Արա Հովսեփյանը։
Մինչեւ հունիս կամփոփվեն կապալառուի համար տենդերի արդյունքները։ Մինչեւ տարեվերջ նա կկազմի նախագծային փաստաթղթերը, իսկ հաջորդ տարվա սկզբին կսկսվեն վերանորոգման աշխատանքները։

«Տուրբիններն ու գեներատորները ծրագրի առաջին փուլն են։ Երկրորդ փուլում մենք կարդիականացնենք դրանց էլեկտրամեխանիկական սարքավորումները»,- ասել է Հովսեփյանը։
Կասկադի 4 ջրամբարների պատերի վերանորոգման համար առանձին ծրագիր կկազմի գերմանական Fichtner ընկերությունը։ «Այստեղ մի քիչ ավելի շատ ժամանակ կպահանջվի։ 2018-ին մենք նոր կավարտենք նախագիծը ու կներկայացնենք այն Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին»,- հայտնել է Հովսեփյանը։
Նշենք, որ Countour Global –ը արդեն 140 միլիոնի սինդիկացված վարկ է ներգրավել։  Վարկը կտրամադրեն 4 կազմակերպություններ ՝ HSBC Corporate Trustee Company-ն (HSBC բանկի դուստր ընկերությունը), ՄԻջազգային ֆինանսական կորպորացիան  (IFC), Զարգացող երկրների համար նիդեռլանդական ֆինանսական միությունը (FMO), Ներդրումների ու զարգացման գերմանական միությունը (DEG)։ ՄԻջոցները նախատեսված են լինելու կասկադի վերասարքավորման ու հայկական բանկերում վերցված վարկերը մարելու համար։
Որոտանի ՀԷԿ կասկադը Հայաստանի հիդրոէներգետիկայի ամենահզոր օբյեկտն է (404,2 ՄՎտ)։ 2016-ին այն արտադրել էր երկրում բաշխվող էլեկտրաէներգիայի 16 տոկոսը։
Contour Global Hydro Cascade - -ը ամերիկյան Contour Global կորպորացիայի դուստր ընկերությունն է ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Ամենաշատ