News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պոլսո հայոց պատրիարքական տեղապահ արք․ Բեքչյանի կոչին պատասխանել է թուրքական կառավարության կողմից փոխպատրիարք նշանակված արք․ Արամ Աթեշյանը։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, արք․ Աթեշյանը նշել է, թե Էջմիածնում Վեհափառի ներակյությամբ ձեռք բերված համաձայնությունը խախտել են մյուս կողմի հոգեւորականները, սակայն ինքը վիճակը չթեժացնելու համար կրկին չի դիմել Վեհափառին։

Արք․ Աթեշյանը շեշտել է, թե պատրիարքի աթոռի ոչ մեկի սեփականությունը կամ ժառանգությունը չէ, սակայն ինքը որպես փոխպատրիարք շարունակելու է պաշտոնավարել մինչ իրավիճակը հասունանա հրաժարականի համար։

Արք․ Աթեշյանը նորընտիր տեղապահ արք․ Բեքչյանի կոչ-նամակը պոպուլիստական քայլ է համարել՝ նշելով, թե այն ոչ մի օգուտ չի տա ստեղծված փակուղային իրավիճակում։

Նշենք, որ արք․ Գարեգին Բեքչյանը արք․ Աթեշյանին կոչ էր արել պահել Վեհափառի մոտ տված խոսքն ու տեղապահի ընտրությունից հետո հրաժարական տալ կառավարության կողմից նշանակված ու եկեղեցական կարգում գոյություն չունեցող պաշտոնից։

Ավելի վաղ  Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ միասին համաձայնություն էր կայացվել, որ Պոլսո հայոց պատրիարքական տեղապահի ընտրություն է տեղի ունենալու, որից հետո կառավարության կոմղից նշանակված փոխպատրիարք արք․ Աթեշյանը հրաժարական է տալու։ Սակայն ընտրության արդյունքում հաղթել է արք․ Բեքչյանը, որից հետո արք․ Աթեշյանը հրաժարական չի տալիս։ Նա նահանգապետարանից մի թուղթ է ներկայացրել, թե նահանգապետարանը օրինական չի համարում տեղապահի ընտրությունը։ Ըստ իրավաբանների, նահանգապետարանը իրավունք չունի միջամտելու ներեկեղեցական գործերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Ամենաշատ