News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Դեւիդ Թրոթն ու Ադամ Շիֆը միացել են Կոնգրեսում հայկական հարցերի շուրջ կոմիտեի իրենց գործընկերներին, որն ԱՄՆ-ին կոչ է անում օգտագործել Հայոց ցեղասպանության դասերը՝ Մերձավոր Արեւելքում ժամանակակից վայրագությունները կանխելու համար։ Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA)։

Բանաձեւում ընդգծվում է, որ Հայոց ղեղասպաության հետեւողական դատապարտումը «կամրապնդի Վաշինգտոնի միջազգային դիրքորոշումը՝ ժամանակակից ցեղասպանությունները կանխելու հարցում»։

Նկատի ունենալով այն, որ ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչել է, որ  «Իսլամական պետությունը» ցեղասպանություն է իրականացրել Մերձավոր Արեւելքի ազգային փոքրամասնությունների դեմ՝ փաստաթուղթը կոչ է անում եզրակացություններ անել Օսմանյան կայսրությունում հայերի, ասորիների, սիրիացիների, հույների, պոնտացիների եւ այլ ազգային փոքրամասնությունների դեմ ցեղասպանություններից։

«Ժամանակն է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը պաշտոնապես ճշմարտությանը կողմ խոսի ու  հանդես գա ցեղասպանությունը հերքելու դեմ»,- ասվում է գործընկերներին ու կոնգրեսականներին ուղղված Թրոթի եւ Շիֆի նամակում։ Ամերիկայի հայերը երախտագիտություն են հայտնել կոնգրեսականներին՝ Մերձավոր Արեւելքում վայրագությունները կանխելու նրանց տրամադրվածության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
ՄԻՊ-ը Թոդ Էդինսին է ներկայացրել բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվորեն...
Ամենաշատ