News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Պոլսո հայոց պատրիարքի թեկնածուներից, պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը արք․ Աթեշյանի պահվածքի հետ կապված հայտարարություն է արել։

Ստամբուլի հայկական «Ակոս»-ի հետ զրույցում եպիսկոպոս Սահակ Մաշալյանը նշել է, թե արք․ Աթեշյանի պահվածքից զգացվում է, որ նա ցանկանում է թուրքական պետության ուժերով մնալ նշանակովի պաշտոնում։ «Պատրիարքական տեղապահ Բեքչյանը այս թեմայով կարեւոր հայտարարություն է արել։ Դրանից հետո արք․ Աթեշյանը պետք է ընտրի՝ թուրքական պետության հե՞տ, թե՞ եկեղեցու հետ լինել»-ասել է Մաշալյանը։

Անդրադառնալով պատրիարքի ընտրության հետ կապված աշխատանքներին, եպիսկոպոս Մաշալյանը շեշտել է, թե արդեն մնում է սպասել ապրիլի 16-ի հանրաքվեին, որից հետո իրականացնել աշխատանքներ։ Նա միեւնույն ժամանակ նշել է, թե կփորձեն մինչ այդ կապի մեջ մտնել թուրքական իշխանությունների հետ պատրիարքին ընտրության կազմակերպման հետ կապված նրանց վերաբերմունքը ճշտելու։

Նշենք, որ արք․ Գարեգին Բեքչյանը արք․ Աթեշյանին կոչ էր արել պահել Վեհափառի մոտ տված խոսքն ու տեղապահի ընտրությունից հետո հրաժարական տալ կառավարության կողմից նշանակված ու եկեղեցական կարգում գոյություն չունեցող պաշտոնից։ Սակայն արք․ Աթեշյանը պնդել էր, թե չի հասունացել իր հրաժարականի պահը։

Ավելի վաղ  Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ միասին համաձայնություն էր կայացվել, որ Պոլսո հայոց պատրիարքական տեղապահի ընտրություն է տեղի ունենալու, որից հետո կառավարության կոմղից նշանակված փոխպատրիարք արք․ Աթեշյանը հրաժարական է տալու։ Սակայն ընտրության արդյունքում հաղթել է արք․ Բեքչյանը, որից հետո արք․ Աթեշյանը հրաժարական չի տալիս։ Նա նահանգապետարանից մի թուղթ է ներկայացրել, թե նահանգապետարանը օրինական չի համարում տեղապահի ընտրությունը։ Ըստ իրավաբանների, նահանգապետարանը իրավունք չունի միջամտելու ներեկեղեցական գործերին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ. Գարեգին Երկրորդ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշել են համբարձման տոնը...
Ոչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան
Մայիսի 9-ը մեր տոնն է, մեր ժողովդի հաղթանակի օրն է…
Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան
Նրանք քաղաքականությամբ զբաղվելու գայթակղությունը վեր դասեցին հոգևոր...
Հույսով ու լավատեսությամբ զինվենք, հիշենք մեր նախնիների սխրանքները, լինենք միակուռ ու միաբան. Կաթողիկոս
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեր սիրտը հուզում են նույն մտահոգություններն ու ցավերը, որոնք ալեկոծում են հոգիները հայրենիքի ծանր մարտահրավերներով...
Մայր Աթոռի միաբաններն ու ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեցները այցելել են «Հաղթանակ» զբոսայգի (ֆոտո)
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ...
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Ի գիտություն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ