Հայաստանի խորհրդարան այս պահին իրատեսորեն կանցնի երկու ուժ՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունն ու «Ծառուկյան» դաշինքը։ Այս մասին մարտի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Վերլուծելով ընտրություններին մասնակից մյուս քաղաքական ուժերի հնարավորությունները՝ քաղտեխնոլոգը նշել է, որ «Ելք» դաշինքը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը եւ ՀՅԴ-ն Ազգային ժողով անցնելու համեմատաբար մեծ հնարավորություններ ունեն։
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը մինչ ընտրություններն ավելի մեծ շանսեր ուներ, քան հիմա», - հավելել է Քոչարյանը։